Rubentour LLC


logo


loading...
           
Հայաստան/պատմություն
29.07.2014 20:46








Contact info

www.rubentour.am

info@rubentour.am

Tel.
(+374)93 51 96 01
(+374)55 51 96 01
(+374)96 51 96 01
(+374)222 6 46 64

(RUB)//-//
(GBP)//-//
(EUR)//-//
(USD)//-//






Ըստ ավանդության Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ Նահապետի անվան հետ, որը դրել է  հայոց երկրի հիմքը:

Հայկական լեռնաշխարհը հնագույն մարդու նախնական բնակեցման  այն հազվագյուտ տարածքներից է, որն հարուստ է քարի դարի բոլոր փուլերն ընդգրկող հուշարձաններով: Գտնվել են  բազմաթիվ հնավայրեր ու հուշարձաններ  պատմական տարբեր փուլերից: 
4-րդ հազարամյակում արդեն լեռնաշխարհում կար համասեռ մշակույթ ունեցող մի հասարակություն, որն պահպանում է այդ մշակույթը մոտ մեկ հազարամյակ: Այդ ժամանակաշրջանն համապատասխանում է  մեր պատմության վաղ բրոնզե դարին:
Հաջորդող դարերից մեզ են հասել բազմաթիվ արձանիկներ, խեցեղեն, դաշույներ և այլն:
Ուրարտու: Պատմական Հայաստանի մեջ առաջացած հնագույն պետությունը Ուրարտական պետությունն էր, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-ից 6-րդ դարերում: Այն իր զարգացման գագաթնակետին է հասնում 9-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին Մենուա և Արգիշտի թագավորների օրոք: Այս ընթացքում կառուցվել են բազմաթիվ ամրոցներ: Հատկապես ուշագրավ է Էրեբունի քաղաք-ամրոցը, որի շուրջ էլ հետագայում կառուցվել ու զարգացել է այժմյան Երևանը: Ուրարտական թագավորությունն աստիճանաբար անկում է ապրում Ասորեստանի և Հյուսիսային Կովկասից ներխուժող ցեղերի դեմ անընդհատ պատերազմներ մղելու արդյունքում:
Երվանդունիներ` հայկական թագավորական տոհմ մ.թ.ա. 6-ից 2-րդ դարերում: Նրանց մասին տեղեկություններ ենք ստանում Քսենոփոնի, Ստրաբոնի, Մովսես Խորենացու աշխատություններից, ինչպես նաև պահպանված հունարեն արձանագրություններից: Այդ ընթացքում կառուցվել են բազմաթիվ բնակավայրեր: Անկում է ապրում Սելևկյան պետության դեմ պատերազմում անկում է ապրում:
Արտաշեսյաններ` հայկական թագավորական տոհմ մ.թ.ա 189թ.-ից մինչր մ.թ. 1թ.: Իր զարգացման գագաթնակետին է հասնում Տիգրան Բ Մեծ թագավորի ժամանակ, երբ Հայաստանը դառնում է Մերձավոր Արևելքի հզոր պետություն: Արտաշեսյաններից մի քանիսի անունով հատած հայկական դրամները շրջանառության մեջ են եղել թե' ներքին և թե' արտաքին շուկաներում:  Հռոմի դեմ մղվող պատերազմներում տոհմը թուլանում է և անկում ապրում: Սակայն Հայաստանը չի դառնում Հռոմի նահանգ, քանի որ ժողովուրդն է ստանձնում երկրի պաշտպանությունը:
Արշակունիներ` հայկական թագավորական տոհմ 1-ից 5-րդ դարերում: Առաջին թագավորը` Տրդատ Ա-ն ճանաչվել է հռոմեական կայսր Ներոնի կողմից որպես Հայաստանի արքա և թագադրվում նրա ձեռքով: Նրա օրոք իրականացվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ: Նրա հրամանով է կառուցվել նաև Գառնու հեթանոսական տաճարը, որն այժմ Հայաստանի սիրված տեսարժան վայրերից մեկն է: Նրանց գահակալության տարիներին են տեղի ունեցել այնպիսի կարևոր իրադարձություններ, ինչպիսին էր քրիստոնեության ընդունումը 301թ. որպես պետական կրոն և  հայ գրերի ստեղծումը 406թ., որի շնորհիվ հիմք դրվեց հայ գիր ու գրականության զարգացմանը: 
Արշակունիները ևս պայքարում էին արտաքին թշնմիների դեմ, որոնք էին Սասանյան Պարսկաստանը և Բյուզանդիան: Բազմաթիվ պատերազմների պատճառով այս տոհմը ևս թուլանում է , հատկապես 387 թ. վերոհիշյալ տերությունների կողմից Հայաստանի բաժանումից հետո, և անկում ապրում:
Արքայական տոհմի անկումից հետո ժողովուրդն է շարունակում պայքարել արտաքին թշնամու դեմ:
7-րդ դարում Հայաստան են ներխուժում արաբները և երկիրը մնում է նրանց բռնապետության ներքո մինչև 9-րդ դարը:
9-րդ դարում Բագրատունիների տոհմը , որն Հայաստանի ազդեցիկ իշխանական տոհմերից էր, դառնում է երկրի թագավորական տոհմը և իշխում մինչև 11-րդ դարը: Նրանց գահակալության օրոք երկիրը ծաղկում է ապրում: Սակայն ցավոք այդ դրությունը երկար չի մնում:
11-րդ դարում սելջուկները ներխուժում են Հայաստան, ավերում են քաղաքներն ու գյուղերը: 12-րդ դարում Հայաստանում հաստատված Զաքարյան իշխանական տոհմը  վրացիների օգնությամբ սելջուկներին վտարում են երկրից և , դառնալով երկրի ազդեցիկ տոհմերից մեկը, սկսում է աջակցել երկրի վերականգնման և զարգացման աշխատանքներին:
Միջերկրական ծովի հյուսիս արևելյան ափին 11-րդ դարում հայ Ռուբինյան իշխանական տոհմը հիմնում է Կիլիկյան իշխանությունը: Այստեղ բազմահազար հայ բնակիչներ կային, որոնք սելջուկ - թուրքերի արշավանքների պատճառով գաղթել էին Հայաստանից: 12-րդ դարում Լևոն Բ-ի օրոք Կիլիկիան հռչակվում է անկախ թագավորություն և հաջորդ երեք դարերի ընթացքում դառնում է հայկական աշխարհի, հայկական լեզվի ու մշակույթի զարգացման կենտրոնը: Այս ընթացքում, երբ Հայաստանը ավերվում էր մոնղոլների արշավանքների հետևանքով, Կիլիկիայում զարգանում էր մանրանկարչությունը և տարբեր արվեստներ: Ցավոք 14-րդ դարում այս տոհմը և նրանց հետ էլ Կիլիկիայի ծաղկուն շրջանը անկում է ապրում: 
Երկրի թուլացման և անկման հիմնական պատճառներից մեկն էլ մամլուքների արշավանքն էր Կիլիկիա, որն էլ վերջ դրեց Կիլիկիան հայկական թագավորության գոյությանը 14-րդ դարում:
Այդ ընթացքում Հայաստանը բավականին թուլացել էր մոնղոլների և այլ թուրքմենական ցեղերի  ներխուժումների պատճառով: Հայաստանի համար այդպիսի անկայուն ու խառը շրջանում սկսվում են  Լենկ Թեմուրի  արշավանքները 14-րդ դարում:
15-րդ դարում հայկական պետականություն այլևս գոյություն չուներ ոչ բուն Հայաստանում, ոչ էլ Կիլիկիայում:
15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին Մերձավոր Արևելքում պատմության թատերաբեմ են իջնում նոր ուժեր` Օսմանյան սուլթանությունը և Սեֆևյան Պարսկաստանը:  Հայաստանը, որն ընկած էր այդ երկու խոշոր պետությունների միջև, դառնում է նրանց պատերազմական գործողությունների թատերաբեմը:
1555թ. այդ երկու տերությունների միջև պայմանագիր է կնքվում, ըստ որի Հայաստանն առաջին անգամ բաժանվում է նրանց միջև:
1639թ. Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքվեց նոր հաշտության պայմանագիր, ըստ որի Հայաստանն երկրորդ անգամ բաժանվեց նրանց միջև: Հայաստանի արևելյան նահանգները բաժին ընկան Պարսկաստանին, իսկ արևմտյան մասը` Թուրքիային:
Դրանից հետո բազմաթիվ անգամներ ազատագրական շարժումներ են ծավալվել թե Արևմտյան, թե Արևելյան Հայաստանում:Հատկապես պետք է նշել Իսրայել Օրու դերը այդ պայքարում 18-րդ դարի սկզբին, որը և դրեց հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների հիմքը:
Ազատագրական շարժումը իր գագաթնակետին հասավ Սյունիքում, Դավիթ Բեկի գլխավորությամբ18-րդ դարի երկրորդ կեսին, ինչի արդյունքը եղավ Սյունիքի ու Արցախի ազատագրումը պարսկական լծից: Սակայն դրան հետևեց օսմանյան թուրքերի արշավանքները, որոնք նոր ավերածություններ բերեցին  իրենց հետ:
1806թ. սկսվում է ռուս-պարսկական պատերազմը, որն ավարտվում է Պարսկաստանի պարտությամբ և 1813թ. կնքվում է հաշտության պայմանագիր, ըստ  որի Հայաստանի որոշակի մի մաս  անցնում է Ռուսաստանին:
1826թ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը, որն տևում է երկու տարի և կրկին ավարտվում Պարսկաստանի պարտությամբ: 1828թ. կնքված հաշտության պայմանագրի համաձայն Արևելյան հայաստանն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ:
Այդ ընթացքում Արևմտյան Հայաստանը շարունակում էր մնալ Օսմանյան Թուրքիայի կազմում: Վերջինիս կառավարության վարում էր դաժան և անհանդուրժողական քաղաքականություն հայերի նկատմամբ:
1877-1878թթ. Տեղի ունեցավ  ռուս-թուրքական պատերազմը: Ռուսական զորքերը գրավեցին Արևմտյան հայաստանի մի մասը: Նրնաց օգնում էր արևմտահայությունը: 1878թ. կնքվեց Սան-Ստեֆանոյի պայմանագիրը, ըստ որի առաջին անգամ բարձրացվում էր Հայկական հարցը: Սակայն դրան հետևեց Բեռլինի կոնգրեսը, ըստ  որի գրաված հայկական տարածքները Ռուսաստանը պետք է վերադարձներ Թուրքիային:
Հայկական հարցը, որն առաջ քաշվեց արևմտահայերին օգնելու նպատակով, նրանց համար չարիք դարձավ: Սուլթանը սկսեց արևմտահայերի զանգվածային ջարդերը: Այդ կերպ նա ձգտում էր դատարկել Արևմտյան Հայաստանը հայերից: Ջարդերը սկսեցին զանգվածային բնույթ կրել և 1890 ական թվականներին զոհվեցին մոտ 300 000 հայեր:  Գրեթե այդքանն էլ գաղթեցին տարբեր երկրներ: Մեծ տերությունները, որոնք իրենց շահերը ունեին Թուրքիայում, չէին միջամտում:
Ծանր էր նաև արևելահայերի վիճակը: Ցարական Ռուսաստանը վարում էր գաղութային քաղաքականություն և նպատակ էր հետապնդում աստիճանաբար ձուլման ենթարկել հայ ժողովրդին: սակայն զանգվածային ընդվզումներն ու պայքարը խանգարում էին իրագործել այդ ծրագիրը:
1908թ Թուրքիայում տեղի է ունենում հեղաշրջում և իշխանությունն անցնում է երիտթուրքերին:  Վերջիններս պլանավորում էին իրականացնել պանթուրքիզմի ծրագիրը, որին խոչընդոտում էին հայերը: Այդ խոչընդոտը վերացնելու նպատակով երիտթուրքական կառավարությունը ծրագրում և իրագործում է հայերի ցեղասպանությունը: 1914-1918թթ ընկած հատվածում զանգվածային կոտորածներին ու տեղահանությանն զոհ գնացին ավելի քան 1,5 միլիոն մարդ:
1918թ. Արևելյան Հայաստանն հռչակվեց անկախ:  Չնայած թուրք-թաթարական հարձակումներին` ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը` իշխանության բարձրագույն մարմիններով և խորհրդանիշերով` դրոշակ, հիմն, զինանշան: Գործում էին զանազան կուսակցություններ, որոնցից առավել ազդեցիկը Դաշնակցությունն էր, և հասարակական կազմակերպություններ: Դիվանագիտական հարաբերություններ ստեղծվեցին տարբեր երկրների հետ: Հարաբերությունները լարված էին Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք տարածքային հավակնություններ ունեին Հայաստանի նկատմամբ:
Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը բարենպաստ պայմաններ ստեղծեց Հայկական հարցի լուծման համար:  1920թ. Սևրի պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր անկախ և ազատ  պետություն: Հայաստանն ընդգրկում էր մոտ 150 000 քառակուսի կմ տարածք և ելք էր ստանում դեպի ծով:
Սակայն Հայաստանի համար  քաղաքական անբարենպաստ պայմաններում այդ պայմանագիրը չիրագործվեց:
1920թ. Թուրքիան պատերազմ սկսեց Հայաստանի հետ: Ռուսաստանը, օգտագործելով հայերի ծանր դրությունը, առաջ քաշեց Հայաստանի խորհրդայնացման հարցը:  Երկրի շահերի համար կառավարությունն որոշում է ընդունել խորհրդայնացման վերաբերյալ բոլշևիկների առաջարկը և ստիպված հաշտության պայմանագիր է կնքում թուրքերի հետ, որով Հայաստանը հրաժարվում էՍևրի պայմանագրից:
Թուրքիան և Ադրբեջանը ձգտում էին գրավել Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրն ու Կարսի մարզը:  Գարեգին Նժդեհի և լեռնաշխարհի հայության րայքարի շնորհիվ հաջողվում է Հայաստանի կազմում պահել Զանգեզուրը: իսկ մանացած տարածքները Խորհրդային Ռուսաստանի միջամտությամբ հանձնվում են Ադրբեջանին(Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը) և Թուրքիային (Կարսի ու Սուրմալուի մարզերը) : Այսպիսով Հանրապետության շուրջ 60 000 քառակուսի կմ տարածքից մնաց ընդամենը 29 800 քառակուսի կմ:
Խորհրդային իշխանության հաստատումից հետո Հայաստանում լայն ծավալ ստացան բռնությունները, որոնք իրենց գագաթնակետին հասան 1936-1938թթ.: Հաշվեհարդար տեսնվեց հայ մտավորականության հետ:
Վարչահրամայական կարգերը մնում են գերակայող բավական երկար ժամանակ:
1985թ. Խորհրդային միության ԿԿ գլխավոր քարտուղար Գորբաչովը հռչակեց << վերակառուցման>> քաղաքականություն: Հավատալով այդ գաղափարներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայությունն ոտքի կանգնեց` Հայաստանի հետ վերամիավորվելու համար: Այդ շարժումը կանգնեցնելու համար Սումգաիթում 1988թ. փետրվարին կազմակերպվեց այնտեղ բնակվող հայերի ցեղասպանությունը:
1988թ. դեկտեմբեր 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով երկիրը մեծապես տուժեց:
1989թ. Ադրբեջանն իրականացրեց Հայաստանի և Ղարաբաղի շրջափակումը, ինչը հանգեցրեց տնտեսական ճգնաժամի խորացմանը և պատերազմի սկզբին:
1991թ. սեպտեմբերին Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը:  Նույն թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանն անցկացրեց անկախության մասին հանրաքվե և  սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:
Ազգային պետության անվտանգության և անկախության պահպանման համար ստեղծվեց լավ կազմակերպված մարտունակ բանակ:
1993թ.-ից շրջանառության մեջ դրվեց հայոց ազգային դրամը:
Դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին բազմաթիվ պետությունների հետ, ավելի ու ավելի զարգացավ Հայաստան-սփյուռք կապը: 
Եվ չնայած այդ բոլոր դժվարություններին ու կորուստներին, մարդիկ շարունակում են ապրել, ստեղծագործել ու պահպանել իրենց հավատն ու արժեքները:


1





www.rubentour.am All rights reserved ©2010-2012

Webmaster |contact

.